Արոնյանը` Լինարեսի չեմպիոն

15/03/2006

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նորից հիանալի նվեր մատուցեց մեր ժողովրդին՝ հաղթանակ տանելով Լինարեսի հեղինակավոր սուպերմրցաշարում։ Վերջին տուրից առաջ Լեւոնը 7,5 միավորով բաժանում էր առաջին հորիզոնականը Թոփալովի, Ռաջաբովի եւ Լեկոյի հետ։ Արոնյանի հաղթելու շանսերը մյուսների համեմատ շատ փոքր էին գնահատվում, քանի որ նա սեւերով խաղալու էր Պետեր Լեկոյի հետ։ Սակայն Արոնյանն ապացուցեց, որ ինքը պատահական չի հայտնվել շախմատային աշխարհի էլիտայում։

Կարդացեք նաեւ` Շախմատ