Փալոնեն վրդովված է

15/03/2006

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հարկադրաբար պաշտոնանկության լուրի առնչությամբ իր հիասթափությունն է հայտնել պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին: Մարտի 10-ին Փալոնեն իր նամակում վրդովմունք է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ ճշմարտացի հայտարարությունների համար Էվանսին հետ կանչելու Պետդեպի որոշման առնչությամբ: «Պարզապես ճիշտ չէ դեսպան Էվանսին պատժել ճշմարտացի հայտարարությունների համար»,- նշել է նա՝ խնդրելով բացատրել, թե ինչու են նրան հետ կանչել ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից: