Բացեք գրասենյակս

15/03/2006

Երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին` իր կուսակցության գրասենյակի դեմ կատարված անօրեն գործողությունների մասին հաղորդագրությամբ` նշելով, թե կենտրոնակայանի բռնի փակումը հանգեցրել է կուսակցության գործունեության կասեցմանը:

Գրասենյակում են գտնվում կուսակցության պահոցը, կնիքը, անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ մարտի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է վարչապետի հետ, ով հանձն է առել անձնական հսկողությամբ շուտափույթ լուծում տալ հարցին: