Կլուծարվեն

15/03/2006

Եթե գործող Ընտրական օրենսգրքի համաձայն` կուսակցություններն ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով ընտրված են համարվում` հինգ տոկոսի շեմը, իսկ դաշինքները` յոթ տոկոսը հաղթահարելու դեպքում, ապա առաջիկայում այդ կարգը փոխվելու է: Կուսակցությունների դեպքում 5 տոկոսի արգելքը մնում է անփոփոխ, իսկ 2 կուսակցություններից կազմված դաշինքն ընտրված է համարվում, եթե հաղթահարել է 7 տոկոսի շեմը, երկուսից ավելի կուսակցություններից կազմված դաշինքը պետք է հավաքի առնվազն 10 տոկոս: Բացի այդ, «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն, քաղաքական բոլոր այն կուսակցությունները, որոնք չեն հաղթահարի մեկ տոկոսի շեմը, լուծարվում են: «Հիմա ավելի են խստացվել պայմաններն ու սպասվելիք փոփոխությունների մեջ նախատեսվում է մեկ տոկոսը դարձնել երկու տոկոս: Սահմանվել է նաեւ լուծարման շեմ դաշինքների համար: Վերջիններս կլուծարվեն, եթե չհատեն 4 տոկոսի շեմը»,- ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ի դեպ, այս առաջարկը եղել է ընդդիմության կողմից: