Փողը չի տվել

15/03/2006

«Ազերէներժի» ընկերության փոխտնօրեն Մարլեն Ասքերովը հայտարարել է, թե պետք չէ հույսեր տածել, որ Վրաստանը կմարի էլեկտրաէներգիայի պարտքը: Ասքերովն ասել է, թե խնդիրն այն է, որ տարբեր տարիների Վրաստանի էներգետիկ համակարգը կառավարվել է ամերիկյան եւ ռուսաստանյան ընկերությունների կողմից, եւ «այսօր չկա մի իրավահաջորդ, ումից հնարավոր լիներ պահանջել պարտքը»: «Երբ մենք դիմում ենք Վրաստանին, նրանք ասում են, որ կուսումնասիրեն խնդիրը եւ կվերադարձնեն պարտքը»,- ասել է նա: Վրաստանի էներգետիկ պարտքն Ադրբեջանին շուրջ 16 մլն դոլար է՝ 1998թ. մատակարարված 32 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի համար: