Գնալու են փող բերելու

13/03/2006

Մարտի 27-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը կստորագրեն 235,65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ եւ 5 տարի իրականացման ժամկետով՝ երկար սպասված համաձայնագիրը: Արարողությանը մասնակցելու եւ ելույթով հանդես է գալու ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Արարողությանը մասնակցելու նպատակով 2006թ. մարտի 25-30-ը Վաշինգտոն է գործուղվելու Վ. Խաչատրյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը: