Արբակին կասեմ

13/03/2006

«2003թ. իրենց (իշխանությունների.-Լ.Ս.) դանոսների համար էս տղուն բռնեցին, ամեն ինչ արեցին, որ էդ տղային տանեն բերդ մտցնեն, հիմա էլ ազատվել է, իրենց սիրտը դողն ընկել է, գցում են վրաս»,- Արբակ Խաչատրյանի մասին երեկվա կոնֆերանսում հայտարարեց Արտաշես Գեղամյանը: Իսկ հետո` դիմելով իշխանություններին, ասաց. «Ա՛յ մարդ, հանգստացեք, Արբակին կխնդրեմ` ձեզ ձեռք չի տա: Ձեզ ժողովուրդը պիտի դատի, ոչ թե առանձին անհատներ, ում բերդերում փորձել եք փտացնել: Իսկ Գեղամյանը հես ա` ստեղ ա, ձեռքները մի հատ շանս լիներ, վաղուց կախել էին: Չկա էդ շանսը, չի էլ լինի»: