Զոհվել է Արամ Ասատրյանի որդին

10/03/2006

Լոս Անջելեսի մեր աղբյուրների հավաստմամբ` օրեր առաջ մահացել է ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի որդին՝ Սեդրակ Ասատրյանը: Ըստ պաշտոնական վարկածի` նա մահացել է ավտովթարից, սակայն տարբեր վարկածներ են շրջում, որոնց համաձայն` նրան սպանել են: Գլենդելում նաեւ լուրեր են պտտվում, թե վերջերս Երեւանում Արամ Ասատրյանի հրավիրած ասուլիսից հետո նրան որոշ մարդիկ վտարել են Հայաստանից, եւ որ երգիչն այժմ Մոսկվայում է: Հիշեցնենք, որ Արամ Ասատրյանի Հայաստան վերադառնալուց հետո մեղադրանքներ հնչեցին նրա հասցեին, թե վերջինս գրին քարտերի հետ կապված ապօրինի գործարքներ է կատարել եւ հետապնդվում է լոսանջելեսյան իշխանությունների կողմից: Երգիչն, իհարկե, այս ամենը հերքել է երեւանյան իր ասուլիսում: Իսկ Մոսկվայում հայկական ռեստորաններից մեկի տնօրինուհին մեր թղթակցի հետ զրույցում վերջերս ասել էր, թե Ա. Ասատրյանը համաձայնում է նաեւ ոչ մեծ գումարով համերգներ տալ՝ պատճառաբանելով, թե ավագ որդին Երեւանի կազինոներում մեծ գումարներ է տանուլ տվել: