Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը մարտի վերջին Վաշինգտոնում ստորագրելու են ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հնգամյա ծրագրով Հայաստանին շուրջ 235 մլն դոլար դրամաշնորհի հատկացման մասին համաձայնագիրը: Դրամաշնորհը ուղղվելու է հիմնականում Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը: Ըստ աղբյուրի, Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունենալու մարտի 26-ին մեկնարկող՝ Ամերիկայի հայկական կազմակերպությունների գործունեությանը նվիրված եռօրյա կոնֆերանսում, որին մասնակցելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի տեղակալ Մայիս Մայիլյանը: