Նոր հեղափոխություն Վրաստանում

10/03/2006

Վրաստանի նախկին արտգործնախարար, «Վրացական ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է դեպի նոր հեղափոխություն, ինչը կարող է ծանր հետեւանքներ ունենալ Վրաստանի համար: «Իշխանություններն իրենց չմտածված գործողություններով երկրում ստեղծում են հեղափոխական իրավիճակ: Դժվար թե այսօր որեւէ բանական մարդ կարողանա ողջունել հերթական հեղափոխությունը Վրաստանում, քանի որ երկիրը դրան այլեւս չի դիմանա»,- ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: