«1998թ. հետո ՀՀՇ-ն ինքնամեկուսացվեց թե քաղաքական համակարգից, եւ թե հասարակությունից ընդհանրապես: Եվ այսօր դժվար է այն կուսակցություն համարել: Ինքնամեկուսացումը ծանր հետեւանքներ ունեցավ նաեւ շարժումով ծնված մյուս ուժերի վրա՝ կորցնելով հակառակորդին, նրանք էլ կարծես թե կորցրել են իրենց նշանաձողը»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրաչյա Գալստյանը: Նրա խոսքերով. «Շարժման հետ կապ չունեցող մյուս քաղաքական միավորումները՝ ՀՅԴ-ն ու Կոմկուսը, արխաիկ եւ մահացող խմբեր են: Եվ տա Աստված, որ այդ պրոցեսն ավելի արագանա, եւ նրանք հեռանան քաղաքական ասպարեզից,- ասաց քաղաքագետն՝ ավելացնելով,- խոսքը չի վերաբերում կոնկրետ մարդկանց, այլ ի նկատի ունեմ նրանց գաղափարական հենքը»: