Վրաստանի գյուղատնտեսության նախարար Սվիմոնիշվիլին երեկ հայտարարել է, թե հաջողվել է լիովին վերացնել թռչնագրիպի օջախը Աջարիայի Խելվաչաուրիի շրջանում: «Մենք վերացրել ենք թռչնագրիպի օջախը Խելվաչաուրիի շրջանում: Այդ կապակցությամբ Վրաստանի կառավարությունը շաբաթավերջին դիմելու է նախագահ Սահակաշվիլիին՝ չեղյալ հայտարարել շրջանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիրը, որը պետք է գործեր մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը»,- ասել է նախարարը: