Ինսուլինի դիֆիցի՞տ

10/03/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առողջապահության նախարարությունից (ԱՆ) այդ առնչությամբ պատասխանեցին, որ 2005 թվականին պետության կողմից կենտրոնացված կարգով եւ մարդասիրական օգնության ճանապարհով ձեռքբերված շուրջ 82.000 սրվակ մարդկային ինսուլինը հանրապետությունում հաշվառված 6376 ինսուլինակախյալ հիվանդներին (որից 3500-ը միայն Երեւանում են) կբավարարի մինչեւ այս տարվա մարտ ամիսը ներառյալ, իսկ 2006 թվականին պետության կողմից կենտրոնացված կարգով նախատեսված է ձեռք բերել շուրջ 60.000 սրվակ ինսուլին: Այս տարի մարդասիրական օգնության ճանապարհով ստացվելիք քանակների վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, քանի որ, ըստ ԱՆ տվյալների՝ մատակարարի կողմից ներկայացվող առաջարկները ստացվում են պարբերաբար եւ տարբեր քանակներով՝ հետեւաբար նշված քանակը ենթակա է փոփոխության:

Հետեւելով զարգացած երկրների օրինակին, արդեն երրորդ տարին է, ինչ հանրապետություն ներմուծվում եւ կիրառվում է միայն մարդկային տիպի ինսուլին:

Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է նաեւ, որ ինչպես 2005 թվականին, այնպես էլ 2006-ին համապատասխան հիվանդները կապահովվեն ինսուլինի անհրաժեշտ քանակությամբ:

Մի առիթով հանրապետության գլխավոր էնդոկրինոլոգն ասել է. «Այն բժիշկը, որն ինսուլինակախյալ (շաքարախտով տառապող- Ն. Մ.) հիվանդին տարբեր պատճառներով չի տրամադրի իրեն հասանելիք ինսուլինը, կզրկվի ոչ միայն աշխատանքից, այլեւ մասնագիտական դիպլոմի իրավունքից»:

Այնուամենայնիվ, երեկվա դրությամբ որոշ պոլիկլինիկաներում նկատվում էր ինսուլինի դեֆիցիտ։