Անօթեւանների 2006թ. վերահաշվարկման գործընթացն արդեն սկսված է: Մինչեւ ապրիլի 1-ը ճշտվելու են բնակարանային հերթացուցակները, անօթեւանների թիվն ու նրանց արտոնությունները: Դեռեւս չճշտված տվյալների համաձայն, Գյումրիում անօթեւան ընտանիքների թիվը հասնում է 4230-ի: Ըստ քաղաքապետարանի բնակարանների հաշվարկման եւ բաշխման բաժնի պետ Անուշավան Պապիկյանի, այս թիվն աճելու միտում ունի, քանի որ կան նոր դիմումատուներ: Անօթեւանների վերջնական թիվը հայտնի կդառնա ապրիլի 1-ին: