«Օրրանը»՝ հոդվածի հետքերով

10/03/2006

«168 Ժամի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք ներքին Չարբախում բնակվող սոցիալապես ծայրահեղ անապահով մի քանի ընտանիքների: Օրեր առաջ այդ ընտանիքներին աջակցելու ցանկությամբ խմբագրություն դիմեցին «Օրրան» բարեգործական կազմակերպությունից: «Օրրան» բարեգործական կենտրոնի ներկայացուցիչներն, այցելելով այդ ընտանիքներին, մեծ օգնություն են ցուցաբերել, մասնավորապես` նրանց բաշխել են արկղերով սննդամթերք: Բացի այդ, սոցիալապես վատ պայմաններում ապրող այդ ընտանիքների երեխաներին «Օրրանի» ղեկավարությունն առաջարկել է այցելել կենտրոն՝ սնվելու, հոգեբանական, բժշկական, ուսումնական եւ այլ անհրաժեշտ օգնություն ստանալու նպատակով: Վերջիններս պատրաստ են անգամ գումարներ տրամադրել, որպեսզի երեխաները ներքին Չարբախից ամեն օր հասնեն «Օրրան» կենտրոն:

Լ.Ս.