Թարմացնող լոգանքներ

10/03/2006

Անանուխի լոգանք։ 250 գ անանուխի չոր տերեւներից պատրաստել եփուկ եւ լցնել լոգարանի մեջ։ Այս լոգանքն անցկացնում է հոգնածությունը, թարմացնում եւ կարգավորում է արյան շրջանառությունը։ Հատկապես օգտավետ է ամառային շոգ օրերին։

Երիցուկի եւ լորենու լոգանք։ Եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 100 գ չորացրած երիցուկի եւ 150 գ լորենու ծաղիկների վրա լցնել ջուր եւ եփել մոտ 20 րոպե։ Եփուկը քամում են եւ լցնում լոգարանի մեջ։

Մազերի խնամքը

Եղինջը փորձված միջոց է թեփն անցկացնելու, մազերի աճը կարգավորելու համար։ Եղինջի 50 գ չորացրած արմատների վրա լցնել 250 գ ջուր, եփել 10 րոպե մարմանդ կրակի վրա։ Քամելուց հետո ավելացնել 100 գ 40 տոկոսանոց սպիրտ, 10 օր շարունակ օրական 1 անգամ քսել մազարմատներին, ընդ որում, այդ ընթացքում մազերը լվանալ չի կարելի։

Խնկունին դեռ հնուց հայտնի է որպես մազաթափությունը կանխող միջոց։ 2 թեյի գդալ մանրացրած տերեւների վրա պետք է լցնել 300 մլ ջուր, 5 րոպե եփել եւ պատրաստի եփուկը քսել մազարմատներին։

Կռատուկի (կոթուկի) արմատներից պատրաստված եփուկը խորհուրդ է տրվում մազաթափության եւ թեփի դեմ, այն նաեւ արագացնում է մազերի աճը։