1 մլն` մարդասպանին բռնելու համար

08/03/2006

Ռուսական HTB հեռուստաընկերությունը պատրաստ է մեկ միլիոն ռուսական ռուբլի (շուրջ 35 հազար դոլար) վճարել իր թղթակից Իլյա Զիմինի սպանության մեջ մեղադրվողին բռնելու համար: Շաբաթ օրն «Այսօր» հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրվել է ենթադրվող մարդասպանի լուսանկարը եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՌԴ Դատախազության աշխատակիցների խոսքերով, կան բավարար ապացույցներ, որոնք թույլ են տալիս լրագրողի սպանության մեջ կասկածել Մոսկվայում բնակվող մոլդովացի Իգոր Վելչեւին: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Մոսկվայի իր բնակարանում սպանվել էր HTB-ի սեփական թղթակից, հայտնի լրագրող Իլյա Զիմինը: Ընդ որում, նախկինում էլ էր Ի. Զիմինը ենթարկվել հարձակումների: 2005թ. ապրիլի 26-ին էլ նրա տան մերձակայքում անհայտ անձինք ծեծել էին լրագրողին եւ հափշտակել նրա մոտ եղած փաստաթղթերն ու հեռախոսը: