Մերոնք Բելառուսում

08/03/2006

Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդի կարգավիճակով հետեւելու են ՀՀ ԿԸՀ անդամներ Արմինե Խաչատրյանն ու Սեւակ Առաքելյանը, ԿԸՀ Արտաքին կապերի վարչության պետ Լիանա Սիմոնյանը եւ 9-րդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանը։ Դիտորդի կարգավիճակով Բելառուս կմեկնեն նաեւ ԱԺ պատգամավորներ Մանվել Ղազարյանն ու Կարեն Կարապետյանը։