«Հայաստանում կան նաեւ պետական պաշտոնյաներ, որոնք իրենց պաշտոնը պահելու համար կամ ելնելով ինչ-ինչ շահերից, ցույց տալու համար, թե իբր Ջավախքում ինչ-որ ազդեցություն ունեն, կարող է իրենց ցաքուցրիվ քայլերով անվստահության մթնոլորտ սերմանեն, եւ դրանով հայ-վրացական միջպետական հարաբերությունները փչանան, ինչի արդյունքում էլ ջավախահայությունը տուժի»,- կարծում է «Հզոր Հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանը: Ըստ նրա` այդ հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն բերի եւ դրանք միշտ խոչընդոտում են Ջավախքի խնդիրների լուծմանը: