ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանն, ի պատասխան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի հայտարարության, թե Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները միայն սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում, «Արմենպրեսին» ասել է. «Կուզենայի չհավատալ, թե նա այդ ձեւով է արտահայտվել: Հակառակ դեպքում պետք է առաջարկեի հարգարժան դեսպանին հեռու չգնալ եւ մեկնաբանել հենց իր քթի տակ արվող ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք առատ նյութ են մատակարարում զանազան ենթադրությունների, նույնիսկ ուղղակի պատերազմի սպառնալիքների առումով: Երեւում է, ԱՄՆ դեսպանը բնակալել է Բաքվում»: