Ադրբեջանում մահացած 2 երեխաների մոտ թռչնագրիպ են կասկածում: Նրանք հիվանդանոց էին տեղափոխվել թոքաբորբի ախտանշաններով, սակայն լուրջ կասկածներ կան, որ նրանց մոտ կարող է թռչնագրիպ հայտնաբերվել: «Նրանք բնակվում են գյուղում եւ անմիջականորեն շփվում են ընտանի թռչունների հետ»,- ասել է Ադրբեջանի առողջապահության նախարարի մամլո խոսնակը: