Մանը հույսեր ունի

08/03/2006

«Ես դեռեւս հուսով եմ, որ հատկացված ժամանակահատվածում մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել: Իմ կարծիքով, տարվա ավարտին կողմերը մուտք կգործեն քաղաքական սեզոն: Հայաստանում սպասվում են խորհրդարանական, իսկ Ադրբեջանում՝ նախագահական ընտրություններ: Ներքաղաքական բանավեճերի բախվող կառավարությունների համար ոչ միայն դժվար է առաջընթաց գրանցել բանակցություններում, այլ դա ուղղակի անհնար է: Համանախագահները հավատում են, որ պայմանավորվածության պետք է հիմա հասնել»,- ասել է Սթիվեն Մանը: Անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա հանդիպմանը՝ Ս. Մանը նշել է, որ դա միջնորդների հերթական հանդիպումն է: «Այդ հանդիպումը թույլ կտա մեզ առավել խորությամբ գնահատել Ռամբույեում տեղի ունեցածը եւ նախանշել առաջիկա քայլերը,- ասել է նա` ավելացնելով,- Ըստ իս, մենք գտնվում ենք այն փուլում, երբ դրական ուղղությամբ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ոչ միայն նախարարների, այլեւ ժողովուրդների կամքը»: