Հացադուլ ՄԻՊ-ի մոտ

08/03/2006

Այսօր Բուզանդի 15 տան 3 բնակիչներ` Նունե Վարդունին, Սուսանա Պողոսյանը եւ Սմբատ Մելքոնյանը պաշտպանի գրասենյակի մոտ հացադուլ կսկսեն: Նրանք Արմեն Հարությունյանից եւ ՍԴ-ից խնդրում-պահանջում են պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները եւ իրենցից խլած բնակարանների համար հատուցել շուկայական գներով: Ի դեպ, «Հյուսիսային պողոտայի բնակիչների պաշտպանություն» կոմիտեի նախագահ Վաչագան Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ եթե Արդարադատության նախարարությունը չխանգարի, մինչեւ շաբաթվա վերջ կգրանցեն «Պետական կարիքների զոհեր» անունով մի հասարակական կազմակերպություն, որը կպաշտպանի Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների եւ շատ այլ մարդկանց ոտնահարված իրավունքները:

Ա.Ա.