Դատը կշարունակվի

08/03/2006

Մարտի 7-ին Բուդապեշտում կշարունակվի ադրբեջանցի մարդասպան սպա Ռամիլ Սաֆարովի գործի դատավարությունը: Գուրգեն Մարգարյանի ընտանիքի, ինչպես նաեւ` սպա Հայկ Մակուչյանի շահերը, որի դեմ նույնպես Ռ.Սաֆարովը մահափորձ էր կատարել, պաշտպանում են փաստաբան Նազելի Վարդանյանը եւ հունգարացի փաստաբան Գաբրիելա Կասպարը: Դատավարությանը ներկա կլինի նաեւ ՊՆ ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: