Աբաշիձեն` մարդասպա՞ն

08/03/2006

Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին նախագահ Ասլան Աբաշիձեն մեղադրվում է Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Նոդար Իմնաձեի սպանության մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազը: Խոսքը 15 տարվա վաղեմության դեպքի մասին է: 1991թ.Աբաշիձեի աշխատասենյակում իր եւ Իմնաձեի միջեւ տեղի էր ունեցել վեճ, որը վերածվել է փոխհրաձգության: Ականատեսների պատմելով, Իմնաձեն վեճի ժամանակ մի քանի անկանոն կրակոց է արձակել, սակայն Աբաշիձեն վիրավորել է նրան: Երբ Իմնաձեն փորձել է դուրս գալ սենյակից, Աբաշիձեն նրա թիկունքին 4 կրակոց արձակելով սպանել է: