Փողոցները կմաքրվեն

08/03/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքը հունվարի 1-ից կիրառման մեջ է, եւ քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնց մեջ ներգրավված են քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության, թաղային համայնքների առեւտրի բաժինների, ՀՀ Ոստիկանության վարչության աշխատակիցները եւ տեղի ոստիկանության բաժինների ներկայացուցիչները: «Մենք արդեն երկու շաբաթ ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում այս ուղղությամբ: Նախանցած շաբաթ աշխատանքներ կատարվեցին Կենտրոն համայնքում, անցած շաբաթ` Արաբկիր, իսկ այս շաբաթ նախատեսվում է Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորք համայնքներում աշխատանքներ կատարել»: Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքով հիմնական իրավասությունները վերապահված են թաղային համայնքներին, իսկ քաղաքապետարանը վերահսկելու է աշխատանքները: Հաշվառվել եւ գույքագրվել են մայրաքաղաքում առկա առեւտրի տաղավարները, որոնցից 2537-ը` հիմնական, 4228-ը ժամանակավոր շինություններ են: Այս տարի կարդիականացվեն համայնքների կենտրոնական, երեւացող փողոցները, իսկ հաջորդ տարի` բոլոր նրբանցքները, փոքր եւ միջին փողոցները: Փոխքաղաքապետը նաեւ նշեց, որ կառավարության հատկացրած 134 մլն դրամով պետք է բարեկարգման եւ պարսպապատման աշխատանքներ կատարվեն գերեզմանատներում: