Ազատ է արձակվել

06/03/2006

Լեֆորտովո բանտից օրերս ազատ է արձակվել ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի լիազոր նախկին խորհրդական Արբակ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2003թ. Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ Մոսկվայում նրան ձերբակալեցին՝ մեղադրելով նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով: Տեղեկատվություն տարածվեց, իբրեւ թե այդ գումարը Ա. Խաչատրյանի կարգադրությամբ Հայաստան էր տեղափոխում նրա ընտանեկան բժիշկ, ՌԴ քաղաքացի Յուրի Ռյաբցեւը: