Բաղդասարյանի ասածն օրենք է

06/03/2006

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն «առաջարկել» էր ԱԺ Ներքին գործերի եւ ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովում քննարկել ՕԵԿ պատգամավոր Գագիկ Ավետյանի տան խուզարկության օրինականության հարցը եւ պարզել` դա իրավակա՞ն հարթությունում է եղել, թե՞ քաղաքական: Հանձնաժողովի նախագահ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը երեկ հայտարարեց, որ իր կուսակցի վերաբերյալ հարցը հանձնաժողովում կքննարկվի հաջորդ շաբաթ, եւ հստակ գնահատական կտան, թե 6-րդ վարչության կողմից կատարված այդ խուզարկությունը որ հարթությունից է: