«Հայաստանի հետ ԼՂՀ հնարավոր միավորման մասին հայտարարությունը միայն սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ որեւէ օգուտ չի բերում»,- ըստ «Թրենդի», երեկ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշն ի պատասխան Ռ. Քոչարյանի հայտարարության: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ կառավարությունը շահագրգռված է բանակցային գործընթացի շարունակմամբ եւ խրախուսում է 2 երկրների նախագահներին ու արտգործնախարարներին` շարունակել խաղաղ երկխոսությունը: «ԱՄՆ-ը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել մոտ ապագայում»,- ասել է նա: