ԱՄՆ ռազմակայան չի տեղակայվի

06/03/2006

Ճապոնիա կատարելիք պաշտոնական այցի նախօրեին ճապոնացի լրագրողներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հերքել է երկրում ամերիկյան ռազմակայանի տեղակայման հնարավորության մասին լուրերը: «Մենք Ադրբեջանում որեւէ օտար պետության ռազմակայան տեղակայելու ծրագրեր չունենք»,- հայտարարել է Ալիեւը: Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին` Ալիեւը շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի «միջազգային օրենքի վրա հիմնված բանակցությունների միջոցով»: «Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները միայն կսաստկացնեն լարվածությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: