Անարդյունք են ավարտվել

06/03/2006

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների բանակցությունները Իրանի բարձրաստիճան բանագնաց Ալի Լարիջանիի հետ անարդյունք են ավարտվել: Վիեննայում երեկ կայացած 11-ժամյա բանակցություններից հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները հայտարարել են, թե չի հաջողվել համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել մարտի 6-ին: Այդ օրն Իրանի միջուկային ծրագրի խնդիրը քննարկվելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, որը կարող է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: