Ձյան պատճառած վնասներից անմասն չի մնացել նաեւ Գյումրիի Արդարադատության պալատի շենքը, որը երկրաշարժից հետո վերջապես կառուցվեց եւ ընդամենը մի քանի ամիս առաջ շահագործման հանձնվեց: Թեեւ շենքում դեռ փլուզումներ չեն արձանագրվել, բայց այստեղ էլ առատ «անձրեւ» է տեղում: Սրա պատճառն էլ վնասված տանիքն է, որտեղից արդեն հալված ձյունն է կաթկթում՝ փչացնելով շենքի ներքին հարդարանքը: Աշխատակիցներն ու այցելուներն էլ հատուկ զգուշությամբ են քայլում՝ կաթկթոցների համար նախատեսած ամանների վրա չընկնելու համար: Ի դեպ, ձյան պատճառով ուռել է նաեւ շենքի դիմացի փողոցը, քանդվել են վերջինիս սալիկները: