Իրենք իրենց օրենքից գո՞հ են

05/03/2006

Երեկվանից ԱԺ պատգամավորներն իբր չեն ծխում դահլիճին հարող տարածքում, բուֆետում եւ այլ հասարակական վայրերում։ Այդ օրենքը, որը հենց խորհրդարանն է ընդունել, ուժի մեջ է մտել մարտի 1-ից։

Իրականում պատգամավորներն, իհարկե, ֆոյեում ծխում էին։ Փոխվել էր միայն այն, որ մոխրամաններն էին հավաքել, ինչի արդյունքում հայրենի օրենսդիրները ծխախոտի մնացորդները նետում էին ուղղակի հատակին։ Այլ կերպ ասած, նրանք այս օրենքի հետ վարվում էին ճիշտ այնպես, ինչպես իրենց ընդունած մյուս բոլոր օրենքների հետ։

Սա, ի դեպ, մեր իրականության համար միանգամայն նորմալ երեւույթ է։ Ասենք, բոլորը գիտեն, որ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոններն ամենաշատը խախտում են հենց պետավտոտեսուչները։ Այլ հարց է, որ նրանք «նարուշիլովկա» ունեն։ Եվ երեւի ճիշտ կլինի, եթե մեր պատգամավորներին նույնպես ունիվերսալ «նարուշիլովկաներ» տրվեն։

Ամեն դեպքում, մոխրամաններն իզուր էին հավաքել։