Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Թալա Դաուլաթշանի, լրագրությունն աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունն է: Թ. Դաուլաթշանի փոխանցմամբ` 2005թ. աշխարհում զոհվել է 68 լրագրող, վիրավորվել 300-ը, ձերբակալվել 800-ը: «Ահաբեկիչներն այլեւս լրագրողներին չեն համարում անկախ եւ անաչառ դիտորդներ: Նրանք համոզված են, որ լրագրողների միջոցով կարելի է ազդել այն երկրների կառավարությունների վրա, որտեղ գրանցված են այդ լրատվամիջոցները»: