Սուրճ + խառնուրդ

05/03/2006

Մի քանի տարի առաջ մեր երկրում եվրոպական պետություններից մեկի դեսպանը հավաքել է շուկայում առկա սուրճի բոլոր նմուշները եւ ուղարկել Եվրոպա՝ ստուգման։ Պարզվել է, որ Հայաստանում վաճառվող սուրճերի պարունակության մինիմում 15%-ը սուրճի հետ ոչ մի կապ չունի։ Ցավոք, այդ եզրակացությունը չի հրապարակվել, քանզի դրանում խառնվել են տարբեր տրամաչափի մարդիկ։ Սուրճի շուկայի մասին հրապարակման առաջին մասը, որ կարող է օգտակար լինել մեր սպառողներին, կարող եք կարդալ «Մի հատ սեւ կոֆե …»։