ՀՀ կառավարությունը պատրաստվում է լուծարել Շիրակի մարզի Ձորակապ գյուղն ու այն միացնել Մարալիկ քաղաքին: Սակայն սա բավական մեծ դժգոհությունների տեղիք է տվել եւ մարտի 3-ին ձորակապցիները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել: Նշենք, որ Ձորակապ գյուղը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով: 2003թ. նախագահական ընտրությունների 2 փուլերի ընթացքում էլ Ռ. Քոչարյանն այնտեղ ստացել էր 0 ձայն, իսկ ԱԺ ընտրություններին ոչ մեկը չէր մասնակցել: Իսկ 2005թ. հանրաքվեի ժամանակ ողջ գյուղը բոյկոտել էր: