Նոր սակագներ

05/03/2006

2006 թ. ապրիլի 1-ից գազի գինը կդառնա 110 դոլար: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով, դեռ վաղ է խոսել երկրի ողջ տնտեսության վրա գազի գնի առաջիկա բարձրացման հնարավոր ազդեցության մասին: «Անհրաժեշտ է սպասել ՀՀ հանրային ծառայությունների գործունեությունը կարգավորող հանձնաժողովի որոշմանը»,- նշել է նա` ավելացնելով, որ հանձնաժողովը չի կարող ընդունել որոշումներ, որոնք կարող են վնասել ընկերության գործունեությանը: Նա ավելացրել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են: