Փետրվարի 28-ին, ժամը 19:00-ին Տավուշի մարզի Մովսես գյուղի եւ 23:50-ին` Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից հրաձգային կրակոցներ են հնչել: Երկու դեպքում էլ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել, տուժածներ չկան: ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել մարտի 1-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում, չի համապատասխանում իրականությանը»: