Ժառանգաբար

28/02/2006

Դեռեւս ամբողջովին ճշգրտված չեն նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գեւորգյանի լիազորությունների շրջանակները: Ռ. Քոչարյանի երեկվա կարգադրության համաձայն, Ա. Գեւորգյանը պետք է համակարգի նաեւ «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ինչը նախկինում վերապահված էր Արտաշես Թումանյանին: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան գազամուղի շինարարության հետ կապված հարցերի համակարգմանը, ապա Ռ. Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրեց. «Կարծում եմ, դա առաջիկա օրերին կկարգավորվի»: Մեր հարցին ի պատասխան` թե Հրանտ Խաչատրյանի` կոալիցիայի նիստին մասնակցելու առաջարկը կընդունի՞ Ռ. Քոչարյանը, Վ. Սողոմոնյանն ասաց. «Եթե կոալիցիային առաջարկել է, ապա նրանք այդ մասին կխոսեն նախագահի հետ: Առայժմ շուտ է այդ մասին խոսելը»: