Մրսել է, կանցնի

28/02/2006

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը փետրվարի 26-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում հետազոտություն է անցել. արդյունքում, ինչպես նշված է Կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նրա մոտ հայտնաբերվել է մրսածության հետեւանքով առաջացած տասներկումատնյա աղիքի բորբոքում: Մամլո ծառայությունից նաեւ վստահեցնում են, որ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, վարչապետն առաջիկա օրերին կանցնի աշխատանքի: Արդեն երեկ Ա. Մարգարյանի ինքնազգացողությունը, բժշկի հավաստմամբ, լավ էր: Այնպես որ՝ զուր են քաղաքական որոշ ուժերի սպասումները, թե Ա. Մարգարյանն առողջական պատճառներով հրաժարական է տալու: