«Բարեգործ» քավորը

28/02/2006

Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն արդեն սկսել է իր ընտրարշավը: Նա Շիրակի մարզի իր ընտրատարածքում ընդգրկված գյուղերի բնակիչներին սկսել է սննդամթերքի տեսքով «օգնություն» բաժանել: Հիշեցնենք, որ «բարեգործական» այս ձեւից բացի, Բալասանյանը սիրում է նաեւ կնքահայր լինել: Խորհրդարանական ընտրություններից առաջ նա կնքեց գյուղերի մի քանի տասնյակ բնակիչների: Հավանաբար, մինչեւ 2007թ. Բալասանյանին կշնորհվի «մարզի քավոր» տիտղոսը: