Իսկ Պուտինը գիտի՞

25/02/2006

Մեկնաբանելով ԼՂՀ հակամարտության շուրջ Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա հրավիրելու Վ. Պուտինի նախաձեռնությունը՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է. «Բնական է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցող համանախագահող երկրները խորհրդակցում են հակամարտության կողմերի հետ, եւ ես ողջունում եմ, որ հերթական խորհրդակցություններ անցկացնելու մասին միտքն արտահայտվել է նման բարձր մակարդակով»: Նա համոզված է, որ «սահմանները հուսալի ձեռքերում են, եւ մեր բանակը մեր անկախության եւ անվտանգության ամենազորեղ երաշխավորն է»: Ա. Ղուկասյանը նաեւ նշել է, թե ԼՂՀ-ն այսօր ունի միջազգային չափանիշներին համապատասխանող բանակ. «Մեր բանակի մասին գիտեն բոլորը՝ եւ՛ մեր հակառակորդը, եւ՛ միջնորդները, եւ՛ ողջ աշխարհը: Դա իրոք մի բանակ է, որն ի վիճակի է պաշտպանել Հայրենիքը»: