«Բոչկա» են գլորում

25/02/2006

ԱԺ Վերահսկիչ պալատի օրինացերկրացի նախագահ Գագիկ Ոսկանյանը երեկ լրագրողներին է ներկայացրել ՎՊ 2005թ. հաշվետվությունը, որտեղ լուրջ մեղադրանքներ է հասցեագրել կոալիցիայի իր գործընկերներ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ ի դեմս նրանց նախարարների: ՎՊ նախագահը երեկ ուշադրություն է հրավիրել ՀՅԴ-ական նախարարի կողմից ղեկավարվող առողջապահության եւ ՀՀԿ կողմից ղեկավարվող պետական գույքի մասնավորեցման ոլորտներում տեղ գտած խախտումների վրա: Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, որի նախարարը Սերգո Երիցյանն է, ապա այդտեղ տեղի ունեցած չարաշահումների մասին Ոսկանյանի հայտարարությունները խիստ մեղմ էին: