Հիմա լուծում չի ուզում

25/02/2006

«Ներկայումս ԼՂՀ կարգավորման առումով մենք ընտրության 2 հնարավորություն ունենք. համաձայնել մեզ չգոհացնող պայմանագրին կամ առաջարկին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ»,- թուրքական NTV հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոսելով Ադրբեջանում վերջին երկու տարում արձանագրված առաջընթացի մասին՝ Ալիեւը շեշտել է, որ երկրի բյուջեն ներկայումս չորս անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, եւ տնտեսական ու ռազմական աճող ներուժը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում: