Հայը դո՛ւ ես

25/02/2006

Բաքվում դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Բոյուկ Միլիեթ» թերթի հիմնադիր ու խմբագիր Սամիր Ադիգեզալովին: Վերջինիս դեմ հայցով դատարան էր դիմել Բաքվի պետհամալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը՝ իրեն շանտաժի ենթարկելու եւ զրպարտելու մեղադրանքով: Թերթը նյութ էր հրապարակել «Ռեկտորը հայ է» վերնագրով, որում նշվել էր, թե Մահարամովը հայ է եւ 780 հազար դոլար է նվիրաբերել հայկական սփյուռքին՝ Ֆրանսիայում ու Ամերիկայում: «Խմբագիրը փաստեր չի ունեցել այս պնդումներն ապացուցելու համար, ուստի մեղավոր է ճանաչվել»,- հայտնում է «Baku Today»-ը: