Հայաստանի տնտեսությունը դոլարիզացված է

24/02/2006

Հայաստանի տնային տնտեսությունների հատվածում շրջանառվում է 1.1 մլրդ կանխիկ արժույթ կամ հանրապետության ողջ դրամական զանգվածի 84 տոկոսը: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նրա խոսքերով, ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրություններ կատարելով տնտեսության այդ հատվածում: Ս.Մնացականյանը նշել է, որ Հայաստանում բարձր է դոլարիզացիայի աստիճանը, որը, ԿԲ գնահատմամբ, կազմում է ամբողջ դրամական զանգվածի շուրջ 60 տոկոսը: Ներկայումս Կենտրոնական բանկը մի շարք միջոցառումներ է իրականացնում կանխիկ դոլարային շրջանառության կրճատման ուղղությամբ, նշել է Ս.Մնացականյանը: