Պայթեցման փո՞րձ

24/02/2006

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Իվանովին, տեղեկացնում է, որ ձնահյուսերի վտանգի պատճառով երեկ վաղ առավոտից դադարեցվել է երթեւեկությունը Ռուսաստանն ու Հարավային Կովկասը կապող հիմնական ավտոմայրուղով: Փոխնախարարն ասել է, թե երթեւեկությունը չի վերականգնվի մինչեւ չլինի հատուկ կարգադրություն: Սակայն Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմիններից տեղեկություններ են ստացվել, որ Հարավային Կովկասը գազով սնող պահուստային գազատարի վրա Վլադիկավկազից ոչ հեռու հայտնաբերվել է պայթուցիկ սարք: «Ինքնաշեն սարքը հայտնաբերվել է երեքշաբթի օրը «Կովկասգազտրանս» ընկերության պահեստային գազատարի խողովակի տակ»,- նշել է իրավաահ մարմնի` անունը հայտնել չցանկացած ներկայացուցիչը՝ ավելացնելով, թե սակրավորները չեզոքացրել են այն: