Հայաստանում այսօր գրանցված եւ օրինական վաճառքի թույլտվություն ունի 3538 անուն դեղ: Ըստ կառավարության հատուկ որոշումով հաստատագրված վարձաչափերի՝ վերարտադրված դեղերի գրանցումն արժե 900.000 դրամ, յուրաքանչյուր դեղաձեւի գրանցումը՝ 450.000 դրամ, յուրաքանչյուր դեղաչափը՝ 250.000 դրամ: Նույն գործընթացը հարեւան Վրաստանում արժե անհամեմատ էժան՝ 400 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ուստի դեղարտադրությամբ զբաղվող ընկերությունները համագործակցության առումով տարածաշրջանի երկրներից հարմար են գտնում Վրաստանի գործընկերությունը: Հայրենական շուկայում չգրանցված դեղորայքի առկայությունը ներկրողները պայմանավորում են ոչ միայն գրանցման բարձր վարձավճարներով, այլեւ գրանցող կազմակերպությունների կողմից միտումնավոր ստեղծվող բյուրոկրատական քաշքշուկով: Դեղերի ներկրմամբ զբաղվող «Վագա Ֆարմ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարության՝ կազմակերպության աշխատանքները խոչընդոտելու համար:
Կարդացեք «Որբ դեղերի» ճանապարհը