Փլուզումներն ու դրանց վնասները

24/02/2006

Դեռ մի քանի շաբաթ առաջ ուժեղ քամիներն Արթիկի թիվ 4 դպրոցի տանիքից ասբոշիֆերներ (կղմինդրներ) էին պոկել, իսկ վերջերս տեղացած առատ ձյան հետեւանքով փլվել է դպրոցի տանիքի զգալի հատվածը: Ուսումնական պրոցեսին սա չի խանգարել, բայց տնօրինությունն առայժմ չի պատրաստվում վերանորոգել փլված հատվածը, քանի դեռ վնասի չափերը հաշվարկված չեն: Բացի այդ, վերջին օրերի առատ ձյան պատճառած վնասները Շիրակի մարզի մի շարք համայնքների գյուղապետարաններում դեռեւս հաշվարկվում են՝ ակնկալիքով, որ վնասի չափերի մասին մարզպետարան ներկայացրած ակտերը մի օր հասնելու են համապատասխան ատյաններ: Շիրակի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիորություններ է կատարելու մասնակի փլուզված որոշ շինություններում, իսկ արդյունքները ներկայացվելու են կառավարություն: