Մենք էլ ենք հարուստ

22/02/2006

Ամենահամեստ հաշվարկներով, հայկական սփյուռքի կարողությունը գնահատվում է մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար՝ այսինքն, մեր բյուջեից 100 անգամ շատ։ Այս կարծիքին են հեղինակավոր «Forbes» հանդեսի մասնագետները։ «Forbes»-ի ռուսական տարբերակի փետրվարյան համարում հայ գործարարները հատուկ ուշադրության են արժանացել։ Նույն 100 միլիարդի համատեքստում բավական հետաքրքիր են հայաստանյան գործարարների տարեկան շրջանառության ցուցանիշները։ Օրինակ, Խաչատուր Սուքիասյանի «ՍԻԼ» կոնցեռնի տարեկան շրջանառությունը կազմում է 100 մլն դոլար, երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանն է՝ իր «Մուլտի Գրուպով»՝ 150 մլն դոլար, իսկ ամենաեկամտաբերը Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Լիմիտեդն է»՝ 200 մլն դոլար (առանց «Հայխնայբանկի»)։ Այս թվերը հրապարակել է «Forbes»-ը՝ հիմնվելով հենց իրենց՝ գործարարների տված ինֆորմացիայի վրա։

Կարդացեք Անդրկովկաս. հզոր Հայաստան